-
04.10.2016|
00:48
Կիրակի օրը Հայաստանի վեց մարզերում ՏԻՄ ընտրություններ էին: Նախկինում քաղաքական անտարբերության մատնված ընտրություններ, որտեղ անխախտ հաղթում էր ՀՀԿ-ն ու հետո մեղադրում էր քաղաքական մյուս ուժերին, որ չեն մասնակցում ՏԻՄ-երի ձևավորմանը, բայց հաղթանակ են ուզում համապետական ընտրություններում:
-
04.10.2016|
00:19
Ինչո՞ւ չսթափվեցինք 25 տարում, 17 տարում, 8 տարում. սթափվեցինք, երբ քառասուներորդ ավազակը` դիվահար Իլհամ Ալիևը, ուխտադրժորեն ապրիլին նախահարձակ եղավ. ինչո՞ւ... Որովհետև «հայրենիքի համար անբավարար է արված, եթե չի արված ամեն ինչ»:
-
03.10.2016|
13:37
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Վիգեն Սարգսյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել ՀՀ պաշտպանության նախարար:
-
03.10.2016|
13:30
Հոկտեմբերի 2-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններին, ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների, ՀՀԿ-ն ստացել է 14899 քվե, «Լուսավոր Հայաստանը»՝ 10899, «Հայկական վերածնունդը» իր ստացած 5286 քվեով երրորդ տեղում է:
-
03.10.2016|
13:26
Հայաստանի 400 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, որոնց մասնակցել է ընտրողների ավելի քան 50 տոկոսը: Սահմանադրության փոփոխություններից հետո Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցնում: Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ երկու քաղաքներում էլ հաղթել է ՀՀԿ-ն կամ ՀՀԿ-ին սատարած ուժը:
-
03.10.2016|
13:24
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Վանաձորում քվեարկությանը մասնակցել է 41,189 ընտրող, կամ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 42,66 տոկոսը։
-
03.10.2016|
13:23
ԿԸՀ նախնական տվյալներով՝ Գյումրիում քվեարկությանը մասնակցել է 46,092 ընտրող, կամ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 36,59 տոկոսը։
-
03.10.2016|
10:42
ԿԸՀ-ի տվյալներով՝ 6 մարզերի 375 համայնքներում ՏԻՄ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 378557 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 50,87 տոկոսը: Գյումրիում ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 46092 է կամ 36,59 տոկոս, Վանաձորում` 41189 կամ 42,66 տոկոս:
-
02.10.2016|
19:37
Քվեարկության ավարտից հետո Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում սահմանված կարգով կամփոփվեն և կուղարկվեն քրեական հետապնդման մարմինների քննարկմանը։
-
02.10.2016|
19:28
ԿԸՀ տվյալների համաձայն, Հայաստանի 6 մարզերի 375 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 209,700 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 28.18 տոկոսը:
Տեսանյութ
Այլ